Հայոց լեզու

  1. Շարահյուսորեն վերլուծիր տրված նախադասությունները։
  2. Մեկնաբանիր նախադասությունների կետադրությունը։
  3. Ընդգծված բառերը վերլուծիր նաև ձևաբանորեն։
    1․ Հնամենի ծանր պահարանի բաց գզրոցներից դուրս էին թափվել մաշված գրքերը։

Ենթակա-գրքերը
Ստորոգյալ-դուրս էին թափվել
Որոշիչ-հնամենի, ծանր, բաց, մաշված
Հատկացուցիչ-պահարանի
Տեղի պարագա-գզրոցներից
Բաց-որակական ածական

  1. Իրիկնադեմին Զվարթենք ու բոլոր ուխտավորները քաշվեցին խավարած վանքից։

Ենթակա-Զվարթենք, ուխտավորները
Ստորոգյալ-քաշվեցին
Ժամանակի պարագա-իրիկնադեմին
Որոշիչ-բոլոր, խավարած
Տեղի պարագա-վանքից
Զվարթենք-գոյական, հատուկ, անձանիշ, հոգնակի
Խավարած-հարակատար, պարզ, չեզոք

  1. Դա մի չոր ու ցամաք հասակավոր կին էր՝ բարի, մշտաշարժ։

Ենթակա-դա
Ստորոգյալ-կին էր (բաղադրյալ)
Որոշիչ-մի, չոր, ցամաք, հասակավոր, բարի, մշտաշարժ
Կին-գոյական, ուղղական հոլով, եզակի, անձանիշ
Կետադրություն-դրվել է ` որովհետև հետադաս որոշիչ կա

  1. Միմյանց սեղմելով՝ մեր գլխի վրա շրջան կազմող հետաքրքրասերները մեկ առ մեկ ցրվեցին։

Ենթակա-հետաքրքրասերները
Ստորոգյալ-ցրվեցին
Ձևի պարագա-միմյանց սեղմելով, մեկ առ մեկ
Հատկացուցիչ-մեր
Տեղի պարագա-գլխի վրա
Որոշիչ-շրջան կազմող
Միմյանց-փոխադարձ դերանուն
Մեկ առ մեկ-ձևի մակբայ
Կետադրություն-դրվել է ՝ որովհետև կա դերբայական դարձված

  1. Սամվելը դուրս գնաց՝ ընդունելու իր պատվավոր հյուրերին։

Ենթակա-Սամվելը
Ստորոգյալ-դուրս գնաց
Նպատակի պարագա-ընդունելու

Հատկացուցիչ-իր
Որոշիչ-պատվավոր
Ուղիղ խնդիր-հյուրերին
Իր-անձնական դերանուն
Պատվավոր-հարաբերական ածական
Կետադրություն-դրվել է ՝ որովհետև դերբայական դարձվածը ունի պարագայի պաշտոն

  1. Նախարարների՝ Պարսկաստան գնալուց հետո խռովքն ու խառնաշփոթը տարածվեցին ողջ Հայաստանում։

Ենթակա-խռովքն, խառնաշփոթը
Ստորոգյալ-տարածվեցին
Կողմնակի ենթակա-Նախարարների
Ժամանակի պարագա-Պարսկաստան գնալուց հետո
Որոշիչ-ողջ
Տեղի պարագա-Հայաստանում
Ողջ-որակական ածական
Կետադրություն-դրվել է ՝ որովհետև հատկացուցիչը բաժանված է հատկացյալից

  1. Ձին, պարանոցը վեր պահած, թռչում էր՝ խաղացնելով ոտքերը։

Ենթակա-ձին
Ստորոգյալ-թռչում էր
Ձևի պարագա-պարանոցը վեր պահած, խաղացնելով ոտքերը
Ձին-գոյական, ուղղական հոլով, եզակի, իրանիշ
Թռչում էր-անկատար անցյալ, սահմանական եղանակ, եզակի, 3-րդ դեմք, սոսկածանցավոր, չեզոք
Կետադրություն-երկու կողմից անջատվել է ստորակետով, որովհետև ․․․, դրվել է ՝ որովհետև դերբայական դարձվածը պարագայի պաշտոն է կատարում

  1. Բոլորը պնդեցին իրենց ասածը՝ համաձայն պայմանավորվածության։

Ենթակա-բոլորը
Ստորոգյալ-պնդեցին
Հատկացուցիչ-իրենց
Ուղիղ խնդիր-ասածը
Հիմունքի պարագա-համաձայն պայմանավորվածության
Բոլորը-որոշյալ դերանուն
Պայմանավորվածության-գոյական, տրական հոլով, իրանիշ, եզակի
Կետադրություն-դրվել է ՝ որովհետև դերբայական դարձվածը պարագայի պաշտոն է կատարում

  1. Դեպի անդունդը պարզվող ապարաժի տակից՝ ուղիղ ոտքերիդ առաջ, իջնում են կնճռոտ ու դաժան լեռների շարքեր։

Ենթակա-շարքեր
Ստորոգյալ-իջնում են
Տեղի պարագա-դեպի անդունդը պարզվող ապարաժի տակից, ուղիղ ոտքերիդ առաջ
Որոշիչ-կնճռոտ, դաժան, լեռների
Դեպի-կապ
Տակից-գոյական, բացառական հոլով, եզակի, իրանիշ
Կնճռոտ-որակական ածական
Լեռների-գոյական, սեռական հոլով, հոգնակի, իրանիշ
Կետադրություն-դրվել է ՝ որովհետև դերբայական դարձվածը կատարում է պարագայի պաշտոն

  1. Թշնամու առաջատար ուժերը ջախջախվեցին մեր հարվածային ջոկատների կողմից։

Ենթակա-ուժերը
Ստորոգյալ-ջախջախվեցին
Հատկացուցիչ-թշնամու, մեր
Որոշիչ-առաջատար, հարվածային
Ներգործող խնդիր-ջոկատների կողմից
Ուժերը-գոյական, ուղղական հոլով, հոգնակի, իրանիշ
Կողմից-գոյական, բացառական հոլով, եզակի, իրանիշ

  1. Տե՛ս նախորդ դասի առաջադրանքները։
  2. Տրված նախադասությունները վերլուծիր շարահյուսորեն.
    1. Ժպիտը դեմքին պատվիրեց իր ձիուն լավ նայել։
    Ենթակա-զեղչված
    Ստորոգյալ-պատվիրեց
    Ձևի պարագա-ժպիտը դեմքին, լավ
    Հատկացուցիչ-իր
    Հանգման խնդիր-ձիուն

    2. Որոշ պահերի ես մոռանում էի Հայաստանից հազարավոր կիլոմետրեր հեռու լինելս։
    Ենթակա-ես
    Ստորոգյալ-մոռանում էի
    Որոշիչ-որոշ
    Ժամանակի պարագա-պահերի
    Տեղի պարագա-Հայաստանից
    Չափի և քանակի պարագա-հազարավոր կիլոմետրեր
    Ուղիղ խնդիր-հեռու լինելս

    3. Քամուց թեթևակի բորբոքված կրակը շուտով նորից հանգավ։
    Ենթակա-կրակը
    Ստորոգյալ-հանգավ
    Պատճառի պարագա-քամուց
    Չափի և քանակի պարագա-թեթևակի
    Որոշիչ-բորբոքված
    Ժամանակի պարագա-շուտով
    Ձևի պարագա-նորից

    4. Ձորից հենց նոր վերադարձած Սիմոնը սկսեց կացնի կոթը տաշել։
    Ենթակա-Սիմոնը
    Ստորոգյալ-սկսեց տաշել
    Տեղի պարագա-ձորից
    Ժամանակի պարագա-հենց նոր
    Որոշիչ-վերադարձած
    Հատկացուցիչ-կացնի
    Ուղիղ խնդիր կոթը

    5. Լսելով այդ խեղճ պառավի խոսքերը՝ Մանեն ինքն էլ արտասվեց։
    Ենթակա-Մանեն
    Ստորոգյալ-արտասվեց
    Որոշիչ-խեղճ
    Հատկացուցիչ-պառավի
    Պատճառի պարագա-լսելով այդ խեղճ պառավի խոսքերը


    6. Քո պահանջածը Մուշեղ սպարապետը չէր կարող ընդունել։
    Ենթակա-սպարապետը
    Ստորոգյալ-չէր կարող ընդունել
    Հատկացուցիչ-քո
    Ուղիղ խնդիր-պահանջածը
    Որոշիչ-Մուշեղ

    7. Ամառանոցի ճանապարհի վրա նկատելով մի քանի ձիավորների՝ երիտասարդները շտապեցին թագուհու առանձնասենյակը։
    Ենթակա-երիտասարդները
    Ստորոգյալ-շտապեցին
    Որոշիչ-ամառանոցի
    Տեղի պարագա-ճանապարհի վրա, առանձնասենյակը
    Ձևի պարագա-նկատելով
    Չափի և քանակի պարագա-մի քանի
    Հանգման խնդիր-ձիավորների
    Հատկացուցիչ-թագուհու

Հայոց լեզու

  • Փոխի՛ր մեջբերվող ուղղակի խոսքի շարադասությունը և համապատասխանաբար փոխիր կետադրությունը։

1. Եկավ դևն ու հարցրեց.
— Արքա՛, ո՞ւր է իմ ոսկին. Չէ՞ որ մեր զրույցից շատ օրեր են անցել։

— Արքա՛, ո՞ւր է իմ ոսկին,- եկավ դևն ու հարցրեց,- չէ՞ որ մեր զրույցից շատ օրեր են անցել։

—Արքա՛, ո՞ւր է իմ ոսկին, չէ՞ որ մեր զրույցից շատ օրեր են անցել,- եկավ ու հարցրեց դևը։

2. Մոտենալով հյուրերին՝ տանտերն ընդառաջ է գալիս ու ասում.
-Մենք վաղուց էինք ձեզ սպասում, ներս եկեք, բոլորիս էլ շատտ ուրախացրիք դուք ձեր գալով։

-Մենք վաղուց էինք ձեզ սպասում, ներս եկեք,- ասաց տանտերը մոտենալով հյուրերին,- բոլորիս էլ շատ ուրախացրիք դուք ձեր գալով։

-Մենք վաղուց էինք ձեզ սպասում, ներս եկեք, բոլորիս էլ շատ ուրախացրիք դուք ձեր գալով,- ասաց տանտերը մոտենալով հյուրերին:

3.– Մեծ եղավ իմ ուրախությունը, երբ մեր ընդհանուր ծանոթներից իմացա, որ քույրդ սովորում է մեր դպրոցում,- ասաց ընկերս, երբ հանդիպեցինք։

Երբ հանդիպեցինք ընկերս ասաց.
-Մեծ եղավ իմ ուրախությունը, երբ մեր ընդհանուր ծանոթներից իմացա, որ քույրդ սովորում է մեր դպրոցում։

-Մեծ եղավ իմ ուրախությունը,- ասաց ընկերս, երբ հանդիպեցինք,-երբ մեր ընդհանուր ծանոթներից իմացա, որ քույրդ սովորում է մեր դպրոցում։

4.–Տեսնում եմ,- անթաքույց դժգոհությամբ ասաց մեզ սպասավորը,- խոսքներդ մեկ եք արել ու ինձ հալածում եք։

Անթաքույց դժգոհությամբ սպասավորը մեզ ասաց.
-Տեսնում եմ, խոսքներդ մեկ եք արել ու ինձ հալածում եք։

-Տեսնում եմ, խոսքներդ մեկ եք արել ու ինձ հալածում եք,- անթաքույց դժգոհությամբ ասաց մեզ սպասավորը:

5. –Մեն-մենակ եմ եկել, հա՛յր,-խոնարհվելով շշնջաց որդին,- մի՛ մտածիր անցյալի մասին։

Խոնարհվելով շշնջաց որդին.

-Մեն-մենակ եմ եկել, հա՛յր, մի՛ մտածիր անցյալի մասին։

-Մեն-մենակ եմ եկել, հա՛յր, մի՛ մտածիր անցյալի մասին,- խոնարհվելով շշնջաց որդին։

6. –Եթե հարցնում եք իմ ու ուսուցչիս հարաբերությունների մասին,- ասում է Արիստոտելն իր աշակերտներին,- պիտի ասեմ, որ Պլատոնն իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ինձ համար ավելի թանկ է։

Արիստոտել ասում է իր աշակերտներին ասաց.

Եթե հարցնում եք իմ ու ուսուցչիս հարաբերությունների մասին, պիտի ասեմ, որ Պլատոնն իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ինձ համար ավելի թանկ է։

-Եթե հարցնում եք իմ ու ուսուցչիս հարաբերությունների մասին, պիտի ասեմ, որ Պլատոնն իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ինձ համար ավելի թանկ է,- ասաց Արիստոտելն իր աշակերտներին։

7. Մայրը ձեռքի դերձանը ցած դրեց և գլուխը տարուբերելով՝ ասաց.
-Էհ, չգիտեմ, որդիս, հայրդ ի՞նչ պիտի աներ, եթե այժմ մեր կողքին լիներ։

-Էհ, չգիտեմ, որդիս,- ասաց մայրը գլուխը տարուբերելով և դեձանը ձեռքից ցած դրեց,- հայրդ ի՞նչ պիտի աներ, եթե այժմ մեր կողքին լիներ։

-Էհ, չգիտեմ, որդիս, հայրդ ի՞նչ պիտի աներ, եթե այժմ մեր կողքին լիներ,- ասաց մայրը՝ գլուխը տարուբերելով և դեձանը ձեռքից ցած դրեց:

8.Կրտսեր քույրս, հենց որ մենակ էինք մնում, ասում էր.
-Ընչացքդ արդեն սևացել է. տան տղամարդը դու ես, դու էլ որոշիր, թե ինչ անենք։

-Ընչացքդ արդեն սևացել է,- ասում էր կրտսեր քույրս հենց մենակ էինք մնալով,- տան տղամարդը դու ես, դու էլ որոշիր, թե ինչ անենք։

-Ընչացքդ արդեն սևացել է, տան տղամարդը դու ես, դու էլ որոշիր, թե ինչ անենք,- ասում էր կրտսեր քույրս հենց մենակ էինք մնում։

  1. Ճանաչեցի՞ր ինձ,- հարցրեց Սահակը ծերունուն,- դու իմ հոր զինակիցն ես եղել։

Սահակը ծերունուն հարցրեց.
-Ճանաչեցի՞ր ինձ, դու իմ հոր զինակիցն ես եղել։

-Ճանաչեցի՞ր ինձ, դու իմ հոր զինակիցն ես եղել,- հարցրեց Սահակը ծերունուն։

10. Տեսնելով տնօրենին՝ քարտուղարը հարցրեց.
-Ինչո՞ւ եք մնում քաղաքում. չէ՞ որ այստեղ մնալով դուք վտանգի եք ենթարկվում։

-Ինչո՞ւ եք մնում քաղաքում,- հարցրեց քարտուղարը տնօրենին տեսնելով,- չէ՞ որ այստեղ մնալով դուք վտանգի եք ենթարկվում:

-Ինչո՞ւ եք մնում քաղաքում. չէ՞ որ այստեղ մնալով դուք վտանգի եք ենթարկվում,- հարցրեց քարտուղարը տնօրենին տեսնելով:

11. Ծերուկը, վեր կենալով տեղից, ասաց ինձ.
— Դու, սիրելի՛ս, լավ խորհիր անելիքդ մինչև վճռական քայլ անելդ։

-Դու, սիրելի՛ս,- ասաց ծերուկն ինձ տեղից վեր կենալով,- լավ խորհիր անելիքդ մինչև վճռական քայլ անելդ:

-Դու, սիրելի՛ս, լավ խորհիր անելիքդ մինչև վճռական քայլ անելդ,- ասաց ծերուկն ինձ տեղից վեր կենալով:

Հայոց լեզու

  • Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։ Մեկնաբանիր կետադրությունդ։
  • Տեքստում գտիր շաղկապները, որոշիր տեսակները։
    և-համադասկան, եթե-ստորադասական, նաև-համադասական
  • Գտիր տեքստից իրար հոմանիշ երկու բառ։
    Չքնաղ-չնաշխարհիկ
  • Գտիր այն բարդ նախադասությունները, որտեղ երկրորդականը կապակցվել է գլխավորին հարաբերական դերանունով։
    Ափրոդիտեն, երջանկություն էր շնորհում նրան, ով հավատարմությամբ ծառայում էր իրեն։
  • ւԳտիր, թե քանի բաց ու քանի փակ վանկ ունեն ծաղկեպսակով, փրփուրներից, ամենադժբախտ բառերը։
    ծաղկեպսակով –2 փակ, 3 բաց
    փրփուրներից– 3 փակ, 1 բաց
    ամենադժբախտ-3 բաց, 2 փակ

Ծովի ալիքների ձյունաճերմակ փրփուրներից ծնված սիրո աստվածուհին՝ Ափրոդիտեն, երջանկություն էր շնորհում նրան, ով հավատարմությամբ ծառայում էր իրեն։ Նա երջանկություն պարգևեց նաև Պիգմալիոնին՝ Կիպրոսի մեծ արվեստագետին: Պիգմալիոնն ատում էր կանանց և ապրում առանձնացած՝ խուսափելով ամուսնությունից: Մի անգամ նա շողշողուն փղոսկրից արտասովոր չքնաղ աղջկա արձան քանդակեց: Թվում էր՝ նա կանչում է իրեն, ահա պիտի շարժվի, քայլի, խոսի։ ժամերով սքանչանում էր արվեստագետն իր չնաշխարհիկ ստեղծագործությամբ և ի վերջո սիրահարվեց անշունչ կերտվացքին: Փղոսկրյա դիցուհուն մեծարժեք ապարանջաններ, մանյակներ ու ականջօղեր նվիրեց, զուգեց պերճ զգեստներով, գլուխը զարդարեց ծաղկեպսակով և նրա համար սիդոնյան ծիրանուց մահիճ պատրաստեց: Հաճախ էր կրկնում Պիգմալիոնը. «Եթե դու կենդանի լինեիր, ես ինձ չէի համարի աշխարհիս ամենադժբատ մարդը»։ Աստվածուհուն կարկարելով՝ ձեռքերը շշուկով աղոթեց, և Օլիմպոսում լսեցին նրա պաղատանքը կենդանություն պարգևելով փղոսկրե արձանին: Ի նշան երախտագիտության՝ արվեստագետը ոսկեղջյուր երինջ զոհաբերեց փրփրածին աստվածուհուն:

Հայոց լեզու

1. Շարահյուսորեն վերլուծիր տրված նախադասությունները։ Բացատրիր կետադրությունը։

  1. Անտառը խշշում էր քամու՝ ահ ու սարսափ առաջացնող հազար շրշյունով, հազար թրթիռով։
    • անտառը – ենթակա
    • խշշում էր – պարզ ստորոգյալ
    • քամու – հատկացուցիչ
    • հազար – որոշիչ
    • շրշյունով – միջոցի խնդիր
    • թրթիռով – միջոցի խնդիր
    • ահ ու սարսափ – ուղիղ խնդիր
    • ահ ու սարսափ առաջացնող – դերբայական դարձվածք
  2. Դա մի փոքրամարմին կին էր՝ ծեր, առողջությունից զրկված։
    • դա – ենթակա
    • կին էր – բաղադրյալ ստորոգյալ
    • փոքրամարմին – որոշիչ
    • ծեր – որոշիչ
    • առողջությունից զրկված – հետադաս ծավալուն որոշիչ
  3. Մարզիկներին՝ մեր երկրի պատիվը բարձրացնողներին, ցավոք պատշաճ ուշադրություն չի դարձվում։
    • չի դարձվում – ստորոգյալ
    • ուշադրություն – ենթակա
    • պատշաճ – որոշիչ
    • պատիվը – ուղիղ խնդիր
    • մարզիկներին – հանգմանն անուղղակի խնդիր
    • մեր – հատկացուցիչ
    • երկրի – հատկացուցիչ
    • մեր երկրի պատիվը բարձրացողներին – բացահայտիչ
  4. Այդպես մի անգամ էլ՝ շատ տարիներառաջ, ճռնչաց այգու դուռը։
    • ճռնչաց – ստորոգյալ
    • դուռը – ենթակա
    • այդպես – ձևի պարագա
    • այգու – հատկացուցիչ
    • մի անգամ էլ – ժամանակի պարագա
    • մի անգամ էլ՝ շատ տարիներ առաջ – բացահայտիչ
  5. Լրագրողը մոտեցավ իրենց հոգսերից խոսող գյուղացիներին։
    • լրագրողը – ենթակա
    • մոտեցավ – պարզ ստորոգյալ
    • գյուղացիներին – հանգման խնդիր
    • խոսող – որոշիչ
    • հոգսերից – վերաբերության խնդիր
    • իրենց – հատկացուցիչ
  6. Լսում եմ լեռան գյուղի ամենալավ մարդու նվագը։
    • լսում եմ – ստորոգյալ
    • մարդու – հատկացուցիչ
    • գյուղի – հատկացուցիչ
    • ամենալավ – որոշիչ
    • նվագը – ուղիղ խնդիր
    • լեռան – հատկացուցիչ
  7. Նրանք այրվող ծառերի միջից եղջյուրներով բացում էին իրենց ճանապարհը։
    • նրանք – ենթակա
    • բացում էին – ստորոգյալ
    • իրենց – հատկացուցիչ
    • ճանապարհը – ուղիղ խնդիր
    • ծառերի միջից – տեղի պարագա
    • եղջյուրներով – միջոցի խնդիր
  8. Հավաբնի մոտ շունը հաչեց ինձ վրա։
    • հավաբնի մոտ – տեղի պարագա
    • շունը – ենթակա
    • հաչեց – ստորոգյալ
    • ինձ վրա – հանգման խնդիր
  9. Մայրիկս հաճախ է զրուցում հարևանուհու հետ։
    • մայրիկս – ենթակա
    • զրուցում է – պարզ ստորոգյալ
    • հաճախ – չափի ու քանակի պարագա
    • հարևանուհու հետ – հանգման խնդիր
  10. Եվ ահա փափուկ քայլերով մոտենում է ինքը՝ խանութի տերը։
    • ինքը – ենթակա
    • մոտենում է – ստորոգյալ
    • քայլերով – միջոցի խնդիր
    • փափուկ – որոշիչ
    • խանութի – հատկացուցիչ
    • տերը – ուղիղ խնդիր
    • և ահա – ժամանակի պարագա
  11. Ծաղկունյաց լեռների՝ կակաչներով ծածկված լանջին էր մեր հանգստյան տունը։
    • լանջին էր – բաղադրյալ ստորոգյալ
    • տունը – ենթակա
    • մեր – հատկացուցիչ
    • հանգստյան – որոշիչ
    • լեռների – հատկացուցիչ
    • ծաղկունյաց – որոշիչ
    • կակաչներով – միջոցի խնդիր
    • լեռների՝ կակաչներով ծածկված – հետադաս որոշիչ
  12. Ցոլակը նրանց ձին էր՝ կապտավուն մորթով։
    • Ցոլակը – ենթակա
    • ձին էր – բաղադրյալ ստորոգյալ
    • նրանց – հատկացուցիչ
    • ձին էր՝ կապտավուն մորթով – հետադաս որոշիչ
  13. Երբ կանգնեց՝ փեշեը թափ տալու, աչքն ընկավ դիմացի ժայռին։
    • կանգնեց – ստորոգյալ
    • աչքն ընկավ – ստորոգյալ
    • ժայռին – հանգման խնդիր
    • փեշերը – ուղիղ խնդիր
    • երբ – ժամանակի պարագա
    • թափ տալու – նպատակի պարագա
  14. Փոքրիկ աղջիկը մանկան զիլ ձայնով և համարձակ ինչ-որ բան էր ասում։
    • աղջիկը – ենթակա
    • ասում էր – ստորոգյալ
    • փոքրիկ – որոշիչ
    • ձայնով – միջոցի խնդիր
    • զիլ – որոշիչ
    • մանկան – հատկացուցիչ
    • համարձակ – ձևի պարագա
    • ինչ-որ – որոշիչ
    • բան – ուղիղ խնդիր
  15. Թաղիքե գլխարկով երկրորդ ձիավորը Կաքավաբերդի գլխին հնություններ չէր որոնում։
    • ձիավորը – ենթակա
    • չէր որոնում – ստորոգյալ
    • կաքավաբերդի գլխին – տեղի պարագա
    • երկրորդ – որոշիչ
    • հնություններ – ուղիղ խնդիր
    • թաղիքե – որոշիչ
    • գլխարկով – որոշիչ

2. Ընդգծված բառերը ձևաբանական վերլուծության ենթարկիր։

քամու – գոյական, սեռական, եզակի, ու արտաքին

առաջացնող – ենթակայական դերբայ, ներգործող, պարզ

կին – գոյական, հայցական, եզակի, այլաձև

տարիներ – հոգնակի, գոյական, ուղղական

առաջ – կապ, հետադաս

լեռան – գոյական, սեռական, եզակի, ան արտաքին

այրվող – ենթակայական դերբայ

իրենց – անձնական դերանուն, երրորդ դեմք, հոգնակի, սեռական

փափուկ – ածակական, որակական

մոտենում է – սահմանական եղանակ, անկատար ներկա, երրորդ դեմք, եզակի

տերը – գոյական, ուղղական, եզակի, այլաձև

ծածկված – համակատար դերբայ

երբ – հարաբերական դերանուն

տալու – անորոշ, սեռական հոլով

ընկավ – սահմանական եղանակ, անցյալ կատարյալ, երրորդ դեմք, եզակի

համարձակ – ածական, որակական

ասում էր – սահմանական եղանակ, անկատար անցյալ, երրորդ դեմք, եզակի, ներոգրծող, պարզ

Հայոց լեզու

Առաջադրանք

  1. Կետադրիր տրված տեքստը։ Վերլուծիր նախադասությունները, որ կետադրելը հեշտ լինի։
  2. Գտիր պարագաները, որոշիր՝ ինչ պարագա են։
  3. Ընդգծված բառերը ձևաբանական վերլուծության ենթարկիր։
  4. Տեքստից գտիր հնչյունափոխված բառերը։

Տեքստ

Սկսվել էին երկու հարյուր իննսունմեկերորդ օլիմպիական խաղերը երեք հարյուր ութսունհինգ թվականն էր։ Երեք ամիս առաջ՝ գարնան սկզբին, արագոտն սուրհանդակներն Օլիմպոսից ուղևորվել էին կայսրության չորս կողմերը, նույնիսկ նրա սահմաններից դուրս՝ ազդարարելու առաջիկա խաղամրցումների մասին։ Խաղերի մրցակարգը, վաղնջական ժամանակներում օրենսդիր Լիկուրգոսի ձեռքով գրված, պատվիրում էր մրցումների ժամանակաշրջանում ռազմական գործողությունների դադարեցում, և պատերազմող կողմերի միջև հաշտությունը տևում էր ավելի քան հարյուր օր։
Հետմիջօրեի արևի կլոր սկավառակը կախվել էր Օլիմպոսի վրա՝ իր ոսկեդեղձան ճաճանչներով շռայլորեն լուսավորելով նրա՝ դարերի համար կառուցված վեհապանծ տաճարներն ու հուշարձանները։
Խաղերին մասնակցում էին ամենքը՝ ունևորներն ու չքավորները, կտրիճ ըմբոստներն ու նշանավոր զորավարները, նաև հասարակ զորականները։
Երբ հնչեց եղջերափողը, ճանապարհի շրջադարձի վրա երևացին ծիրանագույն հանդերձներով պատանիները՝ հուժկու մարմիններով նրանք տանում էին կայսեր պատգարակը։

Հայոց լեզու

Բայի լրացումներ. խնդիրներ։

Ուղիղ և անուղղակի խնդիրներ (ըստ հոլովների)

  • Ուղիղ խնդիր՝ հայցական հոլով
  • Հանգման անուղղակի խնդիր՝ տրական հոլով
  • Անջատման խնդիր, վերաբերության խնդիր, ներգործող խնդիր՝ բացառական հոլով
  • Միջոցի խնդիր, ներգործող խնդիր՝ գործիական հոլով։

Կապական կառույցներով խնդիրներ.

  • մասին՝ վերաբերության խնդիր
  • կողմից (անձնանիշ գոյականի հետ)՝ ներգործող խնդիր
  • միջոցով՝ միջոցի խնդիր

Առաջադրանք

  1. Գտիր ուղիղ խնդիրները, որոշիր՝ ինչ խոսքի մասով են արտահայտված։
  • Ես նրան պատմում եմ գիտեցածիս ամենալավը(ածական)։
  • Իսկ ինքը դեռ ինչե՜ր(հարաբերական դերանուն) գիտի…
  • Նրանք անսպառ հետաքրքրությամբ լսում էին իմ պատմածը(հարակատար դերբայ)։
  • Ես զգացի մի ծանրություն(գոյական), մի ծանր տխրություն(գոյական)։
  • Այդ արարքի համար երկուսին էլ (թվական)հեռացրին համալսարանից։

2. Ընդգծիր անուղղակի խնդիրները և որոշիր տեսակները։

  • Ես երկար նայում եմ դաշտային թիթեռնիկի թևերին(հանգման անուղղակի խնդիր)։
  • Ձորը լցվում է կաթնագույն ամպերով(միջոցի անուղղակի խնդիր)։
  • Բոլորը խուսափում էին նրա աչքերին նայելուց(անջատման անուղղակի խնդիր)։
  • Նրանք հրացանների կրակոցների աղմուկով(միջցի անուղղակի խնդիր) քշում էին արտերի վրայից թռչուններին։
  • Իմ վաղեմի ծանոթը կրակի շուրջ պատմում էր ջրի և ջրբաժանության մասին(վերաբերության անուղղակի խնդիր)։

3. Կարդա տեքստը, գտիր

  1. ստորոգյալները և որոշիր տեսակները.
  2. գոյականի լրացումները (նշիր՝ ինչ լրացում են)
  3. բայի լրացումները (նշիր՝ ինչ լրացում են)։

Բերնար Վերբեր
«Բացարձակ և հարաբերական գիտելիքի նոր հանրագիտարան» գրքից

1950 թվականին Մերլին Դրեշերի ու Մերրիք Ֆլուդի հայտնագործությունը բանտարկյալի երկընտրանքն էր(բաղադրյալ ստորոգյալ)։ Ահա՝ դրա էությունը. երկու հոգի ձերբակալվում(պարզ) ու  մենախուց են տարվում(պարզ) բանկ մուտք գործելիս։ Ոստիկանը, որպեսզի ստիպի նրանց խոստովանել բանկը թալանելու մտադրությունը, հետևյալ առաջարկն է անում(պարզ). եթե լռեն(պարզ), ամեն մեկը երկու տարվա բանտարկության կդատապարտվի(պարզ)։ Եթե մեկը մեղադրի(պաչզ) մյուսին, իսկ սա այդպես էլ չխոսի(պարզ),  մատնողը կազատվի(պաչզ), իսկ լռողը կդատապարտվի(պարզ) հինգ տարվա ազատազրկման։ Եթե երկուսն էլ իրար մեղադրեն, երկուսն էլ կնստեն չորս տարի։ Ընդ որում, մեղադրվողները գիտեն, որ նման առաջարկ արվել է իրենց երկուսին էլ։

Ի՞նչ է կատարվում դրանից հետո։ Երկու ձերբակալվածները մտածում են. «Վստահ եմ, որ մյուսը կծակվի։ Նա ինձ կմեղադրի, ինձ հինգ տարի կտան, իսկ իրեն կազատեն։ Ու դա արդեն չափազանց անարդար կլինի»։ Հետո երկուսի խելքին էլ փչում է. «Եթե ես մատնեմ, ինձ կազատեն։ Ինչո՞ւ երկուսս էլ տանջվենք, եթե մեզնից մեկը կարող է խուսափել պատժից»։ Կարճ ասած՝ այսպիսի իրադրության մեջ մեծ մասամբ փորձարկվողները մատնում են իրար։ Քանի որ երկրորդ գործակիցը մտածում է ճիշտ այնպես, ինչպես առաջինը, երկուսն էլ չորս տարի ազատազրկման են դատապարտվում։

Բայց եթե երկուսն էլ լռեին, ընդամենը երկու տարով բանտ կընկնեին։

Մի ավելի տարօրինակ օրինաչափություն. եթե նույնիսկ կասկածյալները փորձի ընթացքում կարողանում են հանգիստ շփվել իրար հետ, արդյունքը մնում է նույնը։ Երկու մարդ, նույնիսկ միասին վարքի ռազմավարություն մշակած լինելով, վերջում դավաճանում են։ Խնդիրն այն է, որ մարդիկ ընդունակ չեն իրար միանգամայն վստահելու։

Նախադասության գլխավոր անդամները

  • Ենթակա՝ նախադասության արտահայտած գործողության կատարող։
  • Ստորոգյալ՝ այն գործողությունը, որ կատարում է ենթական։

Ստորոգյալի տեսակները

  • Պարզ ստորոգյալ՝ արտահայտված է միայն խոնարհված բայով և հնարավոր է պարզել եղանակը։
  • Բաղադրյալ ստորոգյալ՝ արտահայտված է այլ խոսքի մասով կամ անդեմ բայով (անկախ դերբայով)+ դիմավոր բայ (որպես կանոն՝ օժանդակ բայ, բայց որպես հանգույց հանդես են գալիս նաև լինելդառնալհամարվելկոչվելթվալ բայերը)։
    Բաղադրյալ ստորոգյալների դիմավոր բայ բաղադրիչը կոչվում է հանգույց, մյուս բաղադրիչը՝ ստորոգելի։
  • Բարդ նախադասությունների մեջ հաճախ կրկնվող ստորոգյալը զեղչվում է։ 
    Օր.` Բոլորը գնացին տունիսկ Անահիտը գնաց շուկա։ Կարող ենք երկրորդ բաղադրիչ նախադասության մեջ «գնաց»-ը զեղչել. Բոլորը գնացին տունիսկ Անահիտը՝ շուկա։


Զեղչված ստորոգյալի փոխարեն բութ է դրվում, պարզ ստորոգյալի դեպքում՝ եթե ենթական փոխվել է։

Օր.՝

  • Թփերից դուրս թռավ մի եղնիկ։- պարզ ստորոգյալ
  • Մենք անձայն նստած էինք սենյակում։ -բաղադրյալ ստորոգյալ։

ԱռաջադրանքԳտիր ենթականերն ու ստորոգյալներըորոշիր ստորոգյալների տեսակները։

  • Խոսակցությունն ավելի հաճելի էր նրան։
    Ենթակա- խոսակցությունն
    Բաղադրյալ ստորոգյալ -հաճելի էր
  • Մարդիկ ու մեքենաները անցուդարձ էին անում։
    Ենթակա-մարդիկ ու մեքենաները
    Բաղադրյալ ստորոգյալ-անցուդարձ էին անում
  • Անտառն ավելի գեղեցիկ էր թվում։
    Ենթակա-անտառ
    Բաղադրյալ ստորոգյալ-գեղեցիկ էր թվում
  • Այժմ անձրևում է։
    Պարզ ատորոգյալ-անձրևում է
  • Վերջապես խախտվեց լռությունը։
    Ենթակա- լռություն
  • Պարզ ստորոգյալ- խախտվեց
  • Բարակ անձրևը իր միլիոնավոր մատներով թակում էր հոգնած զինվորների վերարկուները։
    Ենթակա- անձրև, զինվորների
    պարզ ստորոգյալ-թակում էր
  • Այնուհետև ամբողջ օրը բանտի բոլոր խցերից լսվում էին անեծքի դառնաշունչ խոսքեր։
    պարզ ստորոգյալ -լսվում էին
  • Բեղանին դրված թույլ ճրագը հազիվ էր լուսավորում մռայլ սենյակի ծխոտ, սև պատերը։
    ենթակա-ճրագ
    բաղադրյալ ստորոգյալ-լուսավորում
  • Ռուբենը մտքում նեղանում էր նրա այդ տարօրինակ հանգստությունից։
    ենթակա-Ռուբեն
    պարզ ստորոգյալ-նեղանում էր
  • Դա մի չոր ու ցամաք, հասակավոր կին էր՝ բարի, մշտաշարժ, խստադեմ։
    ենթակա-դա
    բաղադրյալ ստորոգյալ-կին էր

Հայոց լեզու

Տրված նախադասությունները վերլուծիր շարահյուսորեն։
Գտիր դերբայական դարձվածները։
Կետադրիր, որտեղ կետադրության կարիք կա (ոչ միայն դերբայական դարձվածի համար)։
Ընդգծված բառերը ձևաբանական վերլուծության ենթարկիր։

  1. Քարափի գլխին կանգնած ստվերն իմ ընկերն է՝ բրուտի տղան։

Ենթակա-ստվերն
Ստորոգյալ-ընկերն է (բաղադրյալ)
Հատկացուցիչ-քարափի, իմ, բրուտի
Տեղի պարագա-գլխին
Որոշիչ-կանգնած
Բացահայտիչ-տղան
Գլխին-գոյական, տրական հոլով, եզակի, իրանիշ 
Ընկերն-գոյական, ուղղական հոլով, եզակի, անձանիշ
Դերբայական դարձված-քարափի գլխին կանգնած-որոշիչ

  1. Մեր փողոցով իրիկնապահին անցնողը պապիս պիտի «բարի իրիկուն» ասեր։

Ենթակա-անցնողը
Ստորոգյալ-պիտի <<բարի իրիկուն>>ասեր (պարզ)
Որոշիչ-մեր
Տեղի պարագա-փողոցով
Ժամանակի պարագա-իրիկնապահին
Հանգման խնդիր-պապիս
Մեր-անձնական դերանուն
Պիտի ասեր-հարկադրական եղանակ, եզակի, 3-րդ դեմք, պարզ, ներգործական
Դերբայական դարձված-մեր փողոցով իրակնապահին անցնողը-ենթակա

  1. Ես ամիսներ շարունակ սպասում էի ամուսնուս` պատերազմից վերադառնալուն։

Ենթակա-ես
Ստորոգյալ-սպասել էի (պարզ)
Չափի պարագա-ամսիներ շարունակ
Կողմնակի ենթակա-ամուսնուս
Տեղի պարագա-պատերազմից
Հանգման խնդիր-վերադառնալուն
Ամիսներ-գոյական, ուղղական հոլով, հոգնակի, իրանիշ
Սպասում էի-անկատար անցյալ, սահմանական եղանակ, 1-ին դեմք, եզակի, պարզ, չեզոք
Դերբայական դարձված-ամուսնուս պատերազմից վերդառնալուն-հանգման խնդիր

  1. Արտասահման մեկնելու միտքը հանգիստ չէր տալիս Նիկողայոսին։

Ենթակա-միտքը
Ստորոգյալ-հանգիստ չէր տալիս (պարզ)
Տեղի պարագա-արտասահման
Որոշիչ-մեկնելու
Հանգիստ խնդիր-Նիկողայողին
Չէր տալիս-անկատար ներկա, եզակի, 3-րդ դեմք, պարզ, ներգործական
Դերբայական դարձված-արտասահման մեկնելու-որոշիչ

  1. Այդ բազմությունը մրջյունի պես ջանք էր թափում՝ փոխելու հեղեղի ուղղությունը։

Ենթակա-բազմությունը
Ստորոգյալ-ջանք էր թափում (պարզ)
Որոշիչ-այդ
Ձևի պարագա-մրջյունի պես
Նպատակի պարագա-փոխելու հեղեղի ուղղությունը
Բազմությունը-գոյական, ուղղական հոլով, եզակի, ոչ անձ
Պես-կապ
Դերբայական դարձված-փոխելու հեղեղի ուղղությունը-նպատակի պարագա

  1. Կարծես թե անվերջ էր այդ երթը՝ հազիվ լուսավորված գիշերային փողոցներով։

Ենթակա-երթը
Ստորոգյալ-անվերջ էր (բաղադրյալ)
Որոշիչ-այդ, լուսավորված, գիշերային
Ձևի պարագա-հազիվ
Միջոցի խնդիր-փողոցներով
Կարծես-վերաբերական
Գիշերայի-հարաբերական ածական
Դերբայական դարձված-հազիվ լուսավորված-որոշիչ

  1. Այսպես մարդն սկսում է երես թեքել հողից՝ իրեն կերակրողից։

Ենթակա-մարդն
Ստորոգյալ-սկսում է երես թեքել (պարզ)
Ձևի պարագա-այսպես
Անջատման խնդիր-հողից, իրեն կերակրողից
Մարդն-գոյական, ուղղական հոլով, եզակի, անձանիշ
Իրեն-անձնական դերանուն
Դերբայական դարձված-իրեն կերակրողից-անջատման խնդիր

  1. Ես դուրս եկա՝ ճաշի համար համեմունք ու միրգ առնելու։

Ենթակա-ես
Ստորոգյալ-դուրս եկա
Նպատակի պարագա-ճաշի համար համեմունք ու միրգ առնելու
Համար-կապ
Դերբայական դարձված-ճաշի համար համեմունք ու միրգ առնելու-նպատակի պարագա

  1. Թող առավել շքեղանա Հայկ նահապետի ծոռան՝ Գեղամի հիմնած ամրոցը։

Ենթակա-ամրոցը
Ստորոգյալ-շքեղանա
Չափի պարագա-առավել
Հատկացուցիչ-Հայկ նահապետի, ծոռան
Բացահայտիչ-Գեղամի
Որոշիչ-հիմնած
Թող-վերաբերական
Ծոռան-գոյական, տրական հոլով, եզակի, անձանիշ
Դերբայական դարձված-Գեղամի հիմնած-որոշիչ

  1. Վարազդուխտի ամրոց այցելելը զարմացրել էր Վասակին։

Ենթակա-այցելելը
Ստորոգյալ-զարմացրել էր
Հատկացուցիչ-Վարազդուխտի
Տեղի պարագա-ամրոց
Ուղիղ խնդիր-Վասակին
Վասակին-գոյական, տրական հոլով, եզակի, անձանիշ

Հայոց լեզու

  • Գտիր տրված նախադասությունների մեջ դերբայական դարձվածները և ընդգծիր, որտեղ հարկավոր է, կետադրիր։
  • Ընդգծիր կապերը։
  • Գտիր մեկական ու, վա, ան, ոջ արտաքին և ա ներքին հոլովումներին ենթարկվող գոյականներ։
    • մարդու, օրվա, ձմռան, կնոջ, անվտանգության
  • Մուգ գրված բառերը ենթարկիր ձևաբանական վերլուծության։
  1. Երեսնիվայր պառկած էին ընտանիք ու հարազատներ ունեցող ծանոթ(գոյական, հասարակ, անձ, եզակի, անորոշ, ուղղական) ու անծանոթ մարդիկ։
  2. Այս իշխանիկն էր ահա կցանկանա հաճոյանալ Արշակին՝ նրա արքունիքում պաշտոն ստանալու համար։
  3. Անդրանիկի հանձնարարականով Լևոնն ամեն օր գնում էր կայարան՝ օրվա նորություններն իմանալու։
  4. Արդյոք ինքը հանցանք չի՞ գործում մարդու նկատմամբ՝ նրան դնելով այդ դժվարին ուղու վրա։
  5. Լիովին(մակբայ) սթափվեց՝ տեսնելով Միքայելին։
  6. Բանախոսելու եկածներն ահից դողում էին։
  7. Սայաթ-Նովան էլ իր սիրուհուն ուզում էր տանել «մեջլիսները» նրա գեղեցկությամբ հպարտանալու համար։
  8. Հողաչափի գալուց հետո խոսք ու զրույցն ավելի շատացավ։
  9. Ձմռան երկար գիշերներից հոգնած գյուղացիները արևկող էին անում։
  10. Վրանից ելնելով՝ Աշոտ թագավորը դիմեց վարանդացի և տայեցի քաջերին։
  11. Չկամենալով խանգարել որդուն և նրա ընկերներին՝ մայրը փակվել էր իր փոքրիկ սենյակում։
  12. Նա շատ էր տխրել՝ լսելով իր վաղեմի հակառակորդի գալստյան լուրը։
  13. Ամենից բարձր խոսողը մի բարձրահասակ տղամարդ էր։
  14. Վերադառնալով հայրենիք՝ հայոց արքան  ձեռնամուխ է լինում ավերված տաճարի վերակառուցմանը։
  15. Ֆրանսուհու հետ ամուսնացած լինելով Բագրատյանն իրեն պատասխանատու էր զգում կնոջ անվտանգության համար։

Դերբայական դարձվածքներ

Դերբայական դարձված

Դերբայական ԴարձվածDownload

Առաջադրանք

  • Լրացրու բաց թողած տառերը, կետադրիր։
  • Ընդգծիր դերբայական դարձվածները։

Սմբատին տեսնելով

նրա գլխարկն ու ձեռնափայտը վերցնելու:

Հախճաքարե ընդարձակ սանդուղքով վեր բարձրանալով

իրեն տեսնելով

  • Շարահյուսորեն վերլուծիր «Թավշյա բազկաթոռներին ու բազմոցներին անփույթ ընկողմանած էին նավթաշխարհի ընչաքաղց տերերի հղփացած որդիները։» նախադասությունը։

որդիները-ենթակա

ընկոմանած էին-ստորոգյալ

անփությ-ձևի պարագա

նափթաշխարի տերերի հղփացած որդիները-որոշիչ

բազկաթոռներին ու բազմոցներին-տեղի պարագա

թավշա-որոշիչ

  • Մգացրած բառերը ձեւաբանական վերլուծության ենթարկիր։

առաջ-տեղի մակբայ

որտեղ-հարաբերական դերանուն

վիճաբանությամբ-գոյական,եզակի թիվ,գործեական հոլով,ա ներքին հոլովում

միմյանց-փոխադարց դերանուն

լսվում էին-բայ,սահմանական եղանակ,անկատար անցյալ,հոգնակի թիվ,երորդ դեմք,կրավորական սեռ,կրավորական ածանց

արտահայտություններ-գոյական,հոգնակի թիվ,անորոշ առում ա ներքին հոլովում

կարկասիով-գոյական,գործեական հոլով,եզակի թիվ

հղփացած-հարակատար դերբայ

այդ -ցուցական դերանուն

իրեն-անձնական դերանուն

ոմանք-անորոշ դերբայ

  • Տեքստից գտիր գավազան, ծավալուն, ճոխ, ագահ բառերի հոմանիշները։

գավազան-ձեռնափայտ

ծավալուն-ընդարձակ

ճոխ-փարթամ

ագահ-ընչաքաղց

  • Ժողովասրահ, ձեռնափայտ, մրգավաճառ, բազկաթոռ բառերը բառակազմական վերլուծության ենթարկիր։

Ժողովասրահ-ժողով+ա+հար – բարդ

ձեռնափայտ-ձեռն+ա+փայտ – բարդ

մրգավաճառ-միրգ+ա+վաճառ – բարդ

բազկաթոռ-բազունկ+աթոռ – բարդ

  • Գտիր մեկական բառ ու, ի, ը ձայնավորների հնչյունափոխությամբ։

ու-թղթախաղ-թուղթ

ի-թավշյա-թավիշ

ը-մրգավաճառ- միրգ

37. Հասարակական ժողովասրահի սպասավորները, Սմբատին ,տեսնելով միմյանցից առաջ ընկան՝ նրա գլխարկն ու ձեռնափայտը վերցնելու: Հախճաքարե ընդարձակ սանդուղքով վեր բարձրանալով՝ Սմբատն անցավ մարմարե սյուների արանքով եւ մտավ մի ընդարձակ սրահ, որտեղ մի խումբ զբաղված էր թղթախաղով ,մի այլ խումբ՝ զրույցով ու վիճաբանությամբ: Մյուս տեղում գռեհիկ զավեշտներ էին պատմում ,միմյանց ուսի խփում: Լսվում էին՝ զանազան անարգական դարձվաքներ ու արտահայտություններ: Դրանք երեկվա սայլապաններն էին մրգավաճառները՝ հագուստը փոխած օսլայած օձիքով: Սրահը զարդարված էր փարթամ կահկարասիով ,ողողված էր լամպերի աչք շլացնող փայլփլուն լույսով: Թավշյա բազկաթոռներին ու բազմոցներին անփույթ ընկողմանած էին նավթաշխարհի ընչաքաղց տերերի հղփացած որդիները։ Սմբատն արհամարհանք ու նույնիսկ նողկանք զգաց դեպի այդ մարդիկ, որոնք, իրեն տեսնելով ,պատկառանքով հետ քաշվեցին ,ոմանք էլ խոնարհ գլուխ տվեցին: