Պատմություն

1․ Ներկայացրե՛ք հայկական դիվիզիաները, ԽՍՀՄ հայ հերոսներին և մարշալներին, նրանց մարտական ուղին։
ԽՍՀՄ-ից Երկրորդ աշխարհամարտին մասնակցել է 500 հազար հայ, ներառյալ 300 հազարը Խորհրդային Հայաստանից։ Տարբեր հավաքված տվյալներով պարզվեց, որ զոհվեցին նրանց մոտ կեսը՝ 300 հազար կամ 33 տոկոսը՝ 200 հազարը։ Կազմավորվեցին հայկական 6 դիվիզիաներ։ 103 հայ արժանացավ հերոսի կոչման, 27-ը դարձել է փառքի շքանշանի լրիվ ասպետ, իսկ մեդալներով ու շքանշաններով պարգևատրվել են շուրջ 80.000 հայ։ Ստալինգրադի ճակատամարտին մասնակցել է 30.000 հայ։ Հայ գեներալիտետի թիվը ԽՍՀՄ-ում կազմել է 64 մարդ (մարշալներ, գեներալներ, ծովակալներ)։ Նրանք պատերազմի ընթացքում ստանձնել են բարձր և շատ պատասխանատու պաշտոններ. 1-ը՝ ռազմաճակատի, 3-ը՝ բանակի, 5-ը՝ կորպուսի, 22-ը՝ դիվիզիայի, 25-ը՝ բրիգադի, 100-ը՝ զորագնդի հրամանատարներ։
ԽՍՀՄ բանակի գեներալիտետում ամենաբարձր կոչումներն ունեին խորհրդային ավիացիայի գլխավոր մարշալ Արմենակ Խանփերյանցը, նավատորմի ծովակալ Հովհաննես Իսակովը, բանակի գեներալ, հետագայում` մարշալ Հովհաննես Բաղրամյանը, զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանը, ինժեներական զորքերի մարշալ Սերգեյ Ագանովը: Նշանավոր անուններն էին նաև բժշկական ծառայության գեներալ-գնդապետ Լևոն Օրբելին, ինժեներատեխնիկական ծառայության գեներալ-մայոր Համո Յոլյանը:
2․ Իրականացրե՛ք հարցում ձեր ընտանիքներում և պարզեք՝ ձեր պապերը մասնակցե՞լ են Հայրենական Մեծ  պատերազմին, պատմե՛ք այդ մասին /բլոգային աշխատանք/․

Հայաստանի առաջին հանրապետության հասարակական-քաղաքական կյանքը։ 1920թ․ Մայիսյան ապստամբությունը

Առաջադրանք.

1․ Ներկայացրե՛ք և բնութագրե՛ք Հայաստանի առաջին հանրապետության քաղաքական կյանքը և քաղաքական կուսակցությունները։ Համեմատե՛ք ներկայիս Հայաստանի քաղաքական կյանքիի հետ։

Երևանը և Ալեքսանդրապոլը դարձան հասարակական-քաղաքական կյանքի կենտրոններ։ Հանրապետությունում գործում էին
տպարանները։ Թերթերն ու ամսագրերը լուսաբանում էին երկրի
առօրյան։

Հայաստանում գործում էին մի շարք կուսակցություններ։

1919թ. փետրվարին Երևանում կայացավ Արևմտահայերի 2-րդ համագումարը, որը որոշում ընդունեց Միացյալ և Անկախ Հայաստան ստեղծելու մասին, որը կատարվեց ՀՀ-ի անկախության առաջին տարեդարձի օրը։ Մի շարք կուսակցություններ բողոք արտահայտեցին, իսկ ՀԺԿ-ն հեռացավ կառավարությունից։


2․ Համառոտ ներկայացրե՛ք 1920թ․ Մայիսյան ապստամբության նպատակը, գործիչներին և նշանակությունը

1919թ. սեպտեմբերին բոլշևիկները ստեղծեցին իրենց ղեկավար կենտրոնը, որը կոչվեց Արմենկոմ։

1920թ. հունվարին Հայաստանի բոլշևիկյան կազմակերպությունների խորհրդաժողովը որոշեց նպաստավոր պայմանների դեպքում ապստամբել և գրավել իշխանությունը։ Նպաստավոր պայմանն էր՝ 1920թ. ապրիլի վերջին Ադրբեջանի խորհրդայնացումը` Ռուսաստանի 11-րդ Կարմիր բանակի կողմից։

Բոլշևիկները որոշեցին 1920թ. ցույցերը վերածել զինված ապստամբության։ Ապստամբությունը ղեկավարելու համար ստեղծվեց Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտե։

Պետությունը վտագին տակ էր, որը հաղթահարելու համար որոշվեց ստեղծել ուժեղ ձեռքի կառավարություն։

Մայիսի 5-ին հրաժարական տվեց Ալ. Խատիսյանի կառավարությունը, նրա փոխարեն կազմվեց Բյուրո-կառավարություն։ Վարչապետ նշանակվեց Համազասպ Օհանջանյանը։ Կառավարությունը ձեռնարկեց արտագարկ միջոցներ։ Արգելվեցին ցույցերը և ստեղծվեցին արտագարկ դատարաններ, սահմանափակ մահապատժով և այլն։

Մայիսյան ապստամբությունը պարտվեց, որի պատճառն էր բոլշևիկների չստացված աջակցությունը ժողովրդի կողմից։ Ապստամբության ղեկավարները հույս էին դրել Կարմիր խաչի վրա, որը տեղի չունեցավ։

Մայիսյան հերոսամարտ

1․ Պատմական ի՞նչ նշանակություն ունեցան Մայիսյան հերոսամարտերը։ Պատասխանը հիմնավորեք փաստերով։

1918 թվականի Մայիսյան հերոսամարտերի ժամանակ, տեղի է ունեցել 3 ճակատամարտի՝ Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի։ Սարդարապատի և Բաշ Ապարանի ճակատամարտերում մենք տարել ենք փայլուն հաղթանակներ, սակայն Ղարաքիլիսայի ճակատամարտում պարտվել ենք։ Այս ճակատամարտերի շնորհիվ, հայ ազգը սովորեց միասնական լինել և ավելի ուժեղացավ։Մայիսյան հերոսամարտերի պատմական նշանակությունն այն էր, որ Մեծ եղեռնից և պատերազմից դեռ լիովին ուշքի չեկած հայությունը 1918 թ. գարնան վճռական օրերին կարողացավ ազգովին ինքնակազմակերպվել: Հայ ժողովրդի երկու հատվածների զավակները համախմբվելով կռվեցին հանուն Հայաստանի ազատության և անկախության: Այս հերոսամարտերի շնորհիվ բնաջնջումից փրկվեց արևելահայությունը, ինչպես նաև Մեծ Եղեռնից ազատված հարյուր հազարավոր արևմտահայեր։ Մայիսյան հերոսամարտերի բոցերում ծնվեց անկախ Հայաստանի Հանրապետությունը: Այսպիսով՝ ռազմաքաղաքական գործընթացների բերումով նորահռչակ հայկական պետությունը դարձավ Առաջին աշխարհամարտի մասնակից կողմ: Հետագայում այս հիմքի վրա է, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում ստացավ Անտանտի երկրների կողմից և իր տարածքային ու քաղաքական իրավունքները ձևակերպեց Սևրի պայմանագրով:

2․ Թվարկե՛ք 19-րդ դարի 2-րդ կեսի և 20-րդ դարի սկզբի բնական գիտությունների հայ ներկայացուցիչներին և հայագետներին։ Ներկայացրե՛ք նրանց գործունեությունը /գրավոր-բլոգային աշխատանք/․

Բացվեցին իգական ուսումնական հաստատություններ: Այդ գործում մեծ է Պերճ Պռոշյանի ավանդը: Նրա անմիջական ջանքերով 1864 թ. Շուշիում և 1866 թ. Երևանում բացվեցին իգական դպրոցներ: Դրանք շուտով ստացան միջնակարգի աստիճան և մեծ դեր խաղացին ուսուցչուհիներ պատրաստելու գործում:

1874 թ. Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Դ–ի նախաձեռնությամբ Էջմիածնում բացվեց հոգևոր ճեմարան: Ճեմարանի գլխավոր խնդիրը հոգևորականներ պատրաստելն էր: Ճեմարանը դարձավ նաև հայագիտական խոշոր կենտրոն: Այստեղ դասավանդել և կրթություն են ստացել բազմաթիվ նշանավոր հայ գործիչներ:

Մկրտիչ Խրիմյանը Վարագա վանքում 1857 թ. բացեց «Ժառանգավորաց» վարժարանը:

1870 թ. Գարեգին Սրվանձտյանցը Վանում հիմնադրեց իգական վարժարան:

Կարինի ուսումնական հաստատությունների մեջ ամենահռչակավորը 1881 թ. բացված Սանասարյան վարժարանն էր: Ուսուցիչների մեծ մասը մեծահարուստ Մկրտիչ Սանասարյանի միջոցների հաշվին բարձրագույն կրթություն էր ստացել Գերմանիայում, մասնավորապես` Լայպցիգի համալսարանում:

Նշանավոր գիտնական Անդրեաս Արծրունին ժամանակակից երկրաքիմիա գիտական բնագավառի հիմնադիրն է: «Մշակ» թերթում տպագրում էր հոդվածներ, երազում էր աշխատել հայրենիքում։

Քիմիկոս Ջակոմո (Հակոբ) Չամչյանն իր գիտամանկավարժական գործունեությունն սկսել է Հռոմի համալսարանում: Նա համարվում է ժամանակակից օրգանական լուսաքիմիայի հիմնադիրը:

Ֆիզիկայի ասպարեզում XX դ. կարևոր հայտնագործություններից մեկը տարածության մեջ պատկերներ հաղորդելու համակարգը, մշակել է Հովհաննես Ադամյանը (1879–1932): Նա աշխատել է Բեռլինում, Պետերբուրգում, խորհրդային իշխանության տարիներին նաև Երևանում: Նա դրել է գունավոր հեռուստատեսության հիմքը:

Աստղագիտության բնագավառում հռչակվել է վենետիկցի հետազոտող Խորեն Սինանյանը: Ս. Ղազար կղզու հայկական աստղադիտարանում նա է առաջինը հայտնաբերել Յուպիտերի վեցերորդ արբանյակը:

Հայ բժիշկների փայլուն համաստեղության մեջ իր ուրույն տեղն ունի Մարգար Առուստամովը: Ցարական կառավարությունը նրան աքսորել էր Աստրախան: 1892 թ. այստեղ բռնկված խոլերայի համաճարակի ժամանակ անգնահատելի օգնություն է ցուցաբերել հիվանդներին և պայքարել համաճարակի տարածման դեմ:

Ֆիզիոլոգիայի բնագավառում մեծ գործ է կատարել ռուս մեծ գիտնական Ի. Պավլովի սան Լևոն Օրբելին: Զարգացնելով Պավլովի ուսմունքը՝ նա դարձել է էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի հիմնադիրը:

Հայերենի ուսումնասիրությունը դրվեց գիտական լուրջ հիմքերի վրա: Հայագիտության այս ճյուղի վերելքը կապված է լեզվաբանների նոր սերնդի ներկայացուցիչների՝ Ստեփան Մալխասյանցի, Մանուկ Աբեղյանի, Հրաչյա Աճառյանի և ուրիշների բեղուն գործունեության հետ:

Հայ միջնադարյան պատմիչների երկերի թարգմանության, հայ ազգագրության և հավատալիքների հետազոտության առումով նշանակալից էր Մոսկվայի Լազարյան ճեմարանի պրոֆեսոր Մկրտիչ Էմինի դերը:

Ռուսաստանի անվանի կովկասագետ Նիկողայոս Մառը (1864–1934) հիմնավորապես զբաղվել է Անիի պեղումներով: Նրա հայագիտական ուսումնասիրությունների ամփոփումն էր «Անի» աշխատությունը։

XIX դ. հայ պատմագիտության մեծավաստակ դեմքերից է Մխիթարյան միաբանության անդամ Ղևոնդ Ալիշանը (1820–1901): Նա իր գիտական հսկայական ժառանգությամբ (ավելի քան 45 հատոր) մեծապես նպաստել է ազգային գիտության զարգացմանը:

Հայ ժողովրդի ամբողջական պատմությունը ստեղծելու գործում հատկանշելի է Անտոն Գարագաշյանի «Քննական պատմություն հայոց» ուսումնասիրությունը:

Հայոց պատմության զանազան հիմնահարցերի, Հայկական հարցի լուծման և հեռանկարների մասին ուրույն վերաբերմունք ուներ եկեղեցական գործիչ, պատմաբան և բանասեր Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանը: Մեծ նշանակություն ունի նրա «Ազգապատում» եռահատոր ուսումնասիրությունը:

Հայոց պատմության ուսումնասիրությունը որակական նոր աստիճանի բարձրացրեց պատմաբան Լեոն (Առաքել Բաբախանյան): Նա գրել է հայոց պատմության գրեթե բոլոր պատմական շրջանների ու հիմնախնդիրների մասին։

Բյուզանդիայի պատմության, հայոց միջնադարի և Հայկական հարցի ուսումնասիրության ասպարեզում զգալի ներդրում ունի Նիկողայոս Ադոնցը: Իր «Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում» արժեքավոր աշխատությունում ներկայացրել է Հայաստանի պատմաաշխարհագրական և հասարակական–քաղաքական կառուցվածքը, հայ բյուզանդական հարաբերությունները և այլ հարցեր:

Հայոց ցեղասպանություն

Առաջադրանք
1․ Ե՞րբ և ո՞ր փաստաթղթով է տրվել ցեղասպանության իրավական ձևակերպումը։ Ըստ այդ փաստաթղթի՝ ո՞ր գործողություններն են որակվում որպես ցեղասպանություն։

Միավորված Ազգերի Կազմակերպությունը 1948 թվականի դեկտեմբերի 12-ին ընդունեց «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիա»՝ որևէ ազգային, կրոնական կամ էթնիկ խմբի մասնակիորեն կամ ամբողջությամբ մտադրված համակարգված ոչնչացում հետևյալ կերպով՝

  • Խմբի անդամների սպանություն,
  • Խմբի անդամներին մարմնական կամ մտավոր ծանր վնասի պատճառում,
  • Միտումնավոր այնպիսի կենսապայմանների ստեղծում այդ խմբի համար, որ հաշվարկված են հանգեցնելու նրանց լիարժեք կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը,
  • Այնպիսի միջոցառումների պարտադրում, որ կկանխարգելեն այդ խմբի ծնելիությունը,
  • Այդ խմբի երեխաներին հարկադրաբար այլ խումբ տեղափոխելը։


2․ Բացի հայերից, ուրիշ ի՞նչ ժողովուրդներ գիտեք, որոնց նկատմամբ երբևէ իրականացվել է ցեղասպանություն։

  • Հայերի սպանությունն ու տեղահանումը Օսմանյան կայսրությունում 1895–1923 թվականներին (տես՝ Մեծ եղեռն)։
  • Հայերի ոչնչացումն Ադրբեջանում 1988–1993 թվականներին (տես՝ Մարաղայի կոտորած, Սումգայիթի ջարդեր, Բաքվի ջարդեր, Գանձակի ջարդեր)։
  • Նացիստական Գերմանիայի կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հրեաների, գնչուների և խորհրդային ռազմագերիների ոչնչացումը։
  • Պոլ Պոտի և Իենգ Սարիի ռեժիմի օրոք 1975 — 79 թվականներին երեք միլիոն կամբոջացիների ոչնչացումը։
  • 1994 թվականին Ռուանդայում զանգվածային ջարդը, որի ժամանակ հութու ցեղը ոչնչացրեց տուտսի ցեղից 600000 հոգու։
  • 1995 թվականին տեղի ունեցավ բոսնիացիների զանգվածային սպանդը։

    3․ Պարզաբանե՛ք Հայոց ցեղասպանության հետևանքները։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ պետք է անի աշխարհը նոր ցեղասպանությունները կանխելու համար

ՀԱՅՐԵՆԱԶՐԿՈՒՄ. հայ ժողովրդին իր բնօրրանից զրկելը Հայոց ցեղասպանության գլխավոր կորուստն է: Միաժամանակՙ այն ցեղասպանության կազմակերպիչների համար հանդիսացել է այդ հանցագործությունը կատարելու կարեւորագույն շարժառիթը եւ նպատակը:

ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐ. Ցեղասպանությունից հետո հայ ժողովրդի մարդկային կորուստները կազմեցին շուրջ 1,5 միլիոն մարդ: 

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԿՈՐՈՒՍՏ. Հայոց ցեղասպանության իրագործմամբ հայ ժողովրդին հասցվել են վիթխարի մշակութային կորուստներ: 1914 թ. թուրքական-պաշտոնական տեղեկությունների համաձայնՙ արեւմտահայերն ունեին 83 առաջնորդարան, 1860 հայկական եկեղեցիներ ու մատուռներ, 451 վանքեր եւ շուրջ 2000 վարժարաններ: 

ՆՅՈՒԹԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐ. Հայոց ցեղասպանության նյութական կորուստների հետ կապված հիմնականում հիշատակվում է 1919 թ. Փարիզի Խաղաղության վեհաժողովին Պողոս Նուբար փաշայի գլխավորած Ազգային պատվիրակության ներկայացրած հուշագիրը, որի համաձայն 1915-1919 թթ. հայերի ունեցած նյութական կորուստները հաշվվում են 19.130.982.000 ֆրանսիական ֆրանկ:

Իմ կարծիքով աշօխարհը պետք է պատժի այն երկրներին որոնք կատարել են ցեղասպանություն և երկրները կվախենան պատիժներից և ցեղասպանությունները կդադարեն որոշ չափով։

Առաջին աշխարամարտ

1․ Նկարագրե՛ք Առաջին Աշխարհամարտի գլխավոր ճակատամարտերը։
Առաջին աշխարհամարտի գլխավոր ճակատամարտերը հետևյալն են՝ Մառնի ճակատամարտ (1914թ․), Սարիղամիշի ճակատամարտ (1914-15թ․), Վերդենի ճակատամարտ (1916թ․)

2․ Ներկայացրե՛ք Առաջին Աշխարհամարտի հետևանքները։

Առաջին աշխարհամարտի հետևանքները հետևյալն են՝ Օսմանյան, Ավստրո-Հունգարական, Ռուսական կայսրությունների ու Կայզերական Գերմանիայի փլուզումը և աշխարհագրական քարտեզից նրանց անհետացումը։ Մինչ այդ Ֆրանսիան և Անգլիան կարողացան իրականացնել իրենց ծրագիրը, որոնք էին՝ գլխավոր մրցակցից, այսինքն՝ կայզերական Գերմանիայից ձեռբազատումը, նրա գաղութների գրավումը և վերաբաժանումը, իսկ ԱՄՆ-ն դարձավ միջազգային հարաբերությունների նոր և հզոր գործոն։Առաջին համաշխարայինը ավարտվել է 1918 թվականի նոյեմբերի 18-ին՝ խլելով 17 միլին մարդու կյանք և 20 միլիոն վիրավոր։

3․ Թվարկե՛ք հայ կամավորական ջոկատները և նրանց հրամանատարական կազմը

Հայկական 1-ին կամավորական ջոկատը (հրամանատար Անդրանիկ), որը կազմավորվել էր 1914թ. հոկտեմբերի 23-ին

Անդրանիկ Օզնյան

Երկրորդ կամավորական ջոկատի հրամանատարը՝ Դրաստամատ Կանայանը։

Դրաստամատ Կանայան

Չորրորդ խմբում անձնակազմի թիվն էր 470։ Խումբը կազմավորվում է Սարիղամիշում։ Հրամանատարն էր Քեռին՝ Արշակ Գավաֆյանը։

Հայկական 5-րդ կամավորական ջոկատը (հրամանատար Վարդան) կազմավորվեց Երևանում։

Երրորդ, չորրորդ, հինգերորդ կամավորական
ջոկատների հրամանատարները՝ Համազասպ (կանգնած),
Վարդան (առաջին պլանում նստած), Քեռի:

Հայկական 6-րդ ջոկատը (կոչվել է նաև հնչակյան 6-րդ խումբ) կազմավորվեց Կարակուրտում՝ գեներալ Բարաթովի գլխավորած ռուսական զորաջոկատի կազմում։

Հայկական 7-րդ հայկական ջոկատը  հրամանատար՝ իշխան Հ. Արղության կազմավորվեց 1915թ. աշնանը Երևանում