Հայոց լեզու

  • Փոխի՛ր մեջբերվող ուղղակի խոսքի շարադասությունը և համապատասխանաբար փոխիր կետադրությունը։

1. Եկավ դևն ու հարցրեց.
— Արքա՛, ո՞ւր է իմ ոսկին. Չէ՞ որ մեր զրույցից շատ օրեր են անցել։

— Արքա՛, ո՞ւր է իմ ոսկին,- եկավ դևն ու հարցրեց,- չէ՞ որ մեր զրույցից շատ օրեր են անցել։

—Արքա՛, ո՞ւր է իմ ոսկին, չէ՞ որ մեր զրույցից շատ օրեր են անցել,- եկավ ու հարցրեց դևը։

2. Մոտենալով հյուրերին՝ տանտերն ընդառաջ է գալիս ու ասում.
-Մենք վաղուց էինք ձեզ սպասում, ներս եկեք, բոլորիս էլ շատտ ուրախացրիք դուք ձեր գալով։

-Մենք վաղուց էինք ձեզ սպասում, ներս եկեք,- ասաց տանտերը մոտենալով հյուրերին,- բոլորիս էլ շատ ուրախացրիք դուք ձեր գալով։

-Մենք վաղուց էինք ձեզ սպասում, ներս եկեք, բոլորիս էլ շատ ուրախացրիք դուք ձեր գալով,- ասաց տանտերը մոտենալով հյուրերին:

3.– Մեծ եղավ իմ ուրախությունը, երբ մեր ընդհանուր ծանոթներից իմացա, որ քույրդ սովորում է մեր դպրոցում,- ասաց ընկերս, երբ հանդիպեցինք։

Երբ հանդիպեցինք ընկերս ասաց.
-Մեծ եղավ իմ ուրախությունը, երբ մեր ընդհանուր ծանոթներից իմացա, որ քույրդ սովորում է մեր դպրոցում։

-Մեծ եղավ իմ ուրախությունը,- ասաց ընկերս, երբ հանդիպեցինք,-երբ մեր ընդհանուր ծանոթներից իմացա, որ քույրդ սովորում է մեր դպրոցում։

4.–Տեսնում եմ,- անթաքույց դժգոհությամբ ասաց մեզ սպասավորը,- խոսքներդ մեկ եք արել ու ինձ հալածում եք։

Անթաքույց դժգոհությամբ սպասավորը մեզ ասաց.
-Տեսնում եմ, խոսքներդ մեկ եք արել ու ինձ հալածում եք։

-Տեսնում եմ, խոսքներդ մեկ եք արել ու ինձ հալածում եք,- անթաքույց դժգոհությամբ ասաց մեզ սպասավորը:

5. –Մեն-մենակ եմ եկել, հա՛յր,-խոնարհվելով շշնջաց որդին,- մի՛ մտածիր անցյալի մասին։

Խոնարհվելով շշնջաց որդին.

-Մեն-մենակ եմ եկել, հա՛յր, մի՛ մտածիր անցյալի մասին։

-Մեն-մենակ եմ եկել, հա՛յր, մի՛ մտածիր անցյալի մասին,- խոնարհվելով շշնջաց որդին։

6. –Եթե հարցնում եք իմ ու ուսուցչիս հարաբերությունների մասին,- ասում է Արիստոտելն իր աշակերտներին,- պիտի ասեմ, որ Պլատոնն իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ինձ համար ավելի թանկ է։

Արիստոտել ասում է իր աշակերտներին ասաց.

Եթե հարցնում եք իմ ու ուսուցչիս հարաբերությունների մասին, պիտի ասեմ, որ Պլատոնն իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ինձ համար ավելի թանկ է։

-Եթե հարցնում եք իմ ու ուսուցչիս հարաբերությունների մասին, պիտի ասեմ, որ Պլատոնն իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ինձ համար ավելի թանկ է,- ասաց Արիստոտելն իր աշակերտներին։

7. Մայրը ձեռքի դերձանը ցած դրեց և գլուխը տարուբերելով՝ ասաց.
-Էհ, չգիտեմ, որդիս, հայրդ ի՞նչ պիտի աներ, եթե այժմ մեր կողքին լիներ։

-Էհ, չգիտեմ, որդիս,- ասաց մայրը գլուխը տարուբերելով և դեձանը ձեռքից ցած դրեց,- հայրդ ի՞նչ պիտի աներ, եթե այժմ մեր կողքին լիներ։

-Էհ, չգիտեմ, որդիս, հայրդ ի՞նչ պիտի աներ, եթե այժմ մեր կողքին լիներ,- ասաց մայրը՝ գլուխը տարուբերելով և դեձանը ձեռքից ցած դրեց:

8.Կրտսեր քույրս, հենց որ մենակ էինք մնում, ասում էր.
-Ընչացքդ արդեն սևացել է. տան տղամարդը դու ես, դու էլ որոշիր, թե ինչ անենք։

-Ընչացքդ արդեն սևացել է,- ասում էր կրտսեր քույրս հենց մենակ էինք մնալով,- տան տղամարդը դու ես, դու էլ որոշիր, թե ինչ անենք։

-Ընչացքդ արդեն սևացել է, տան տղամարդը դու ես, դու էլ որոշիր, թե ինչ անենք,- ասում էր կրտսեր քույրս հենց մենակ էինք մնում։

  1. Ճանաչեցի՞ր ինձ,- հարցրեց Սահակը ծերունուն,- դու իմ հոր զինակիցն ես եղել։

Սահակը ծերունուն հարցրեց.
-Ճանաչեցի՞ր ինձ, դու իմ հոր զինակիցն ես եղել։

-Ճանաչեցի՞ր ինձ, դու իմ հոր զինակիցն ես եղել,- հարցրեց Սահակը ծերունուն։

10. Տեսնելով տնօրենին՝ քարտուղարը հարցրեց.
-Ինչո՞ւ եք մնում քաղաքում. չէ՞ որ այստեղ մնալով դուք վտանգի եք ենթարկվում։

-Ինչո՞ւ եք մնում քաղաքում,- հարցրեց քարտուղարը տնօրենին տեսնելով,- չէ՞ որ այստեղ մնալով դուք վտանգի եք ենթարկվում:

-Ինչո՞ւ եք մնում քաղաքում. չէ՞ որ այստեղ մնալով դուք վտանգի եք ենթարկվում,- հարցրեց քարտուղարը տնօրենին տեսնելով:

11. Ծերուկը, վեր կենալով տեղից, ասաց ինձ.
— Դու, սիրելի՛ս, լավ խորհիր անելիքդ մինչև վճռական քայլ անելդ։

-Դու, սիրելի՛ս,- ասաց ծերուկն ինձ տեղից վեր կենալով,- լավ խորհիր անելիքդ մինչև վճռական քայլ անելդ:

-Դու, սիրելի՛ս, լավ խորհիր անելիքդ մինչև վճռական քայլ անելդ,- ասաց ծերուկն ինձ տեղից վեր կենալով:

Leave a comment