Նախադասության գլխավոր անդամները

  • Ենթակա՝ նախադասության արտահայտած գործողության կատարող։
  • Ստորոգյալ՝ այն գործողությունը, որ կատարում է ենթական։

Ստորոգյալի տեսակները

  • Պարզ ստորոգյալ՝ արտահայտված է միայն խոնարհված բայով և հնարավոր է պարզել եղանակը։
  • Բաղադրյալ ստորոգյալ՝ արտահայտված է այլ խոսքի մասով կամ անդեմ բայով (անկախ դերբայով)+ դիմավոր բայ (որպես կանոն՝ օժանդակ բայ, բայց որպես հանգույց հանդես են գալիս նաև լինելդառնալհամարվելկոչվելթվալ բայերը)։
    Բաղադրյալ ստորոգյալների դիմավոր բայ բաղադրիչը կոչվում է հանգույց, մյուս բաղադրիչը՝ ստորոգելի։
  • Բարդ նախադասությունների մեջ հաճախ կրկնվող ստորոգյալը զեղչվում է։ 
    Օր.` Բոլորը գնացին տունիսկ Անահիտը գնաց շուկա։ Կարող ենք երկրորդ բաղադրիչ նախադասության մեջ «գնաց»-ը զեղչել. Բոլորը գնացին տունիսկ Անահիտը՝ շուկա։


Զեղչված ստորոգյալի փոխարեն բութ է դրվում, պարզ ստորոգյալի դեպքում՝ եթե ենթական փոխվել է։

Օր.՝

  • Թփերից դուրս թռավ մի եղնիկ։- պարզ ստորոգյալ
  • Մենք անձայն նստած էինք սենյակում։ -բաղադրյալ ստորոգյալ։

ԱռաջադրանքԳտիր ենթականերն ու ստորոգյալներըորոշիր ստորոգյալների տեսակները։

  • Խոսակցությունն ավելի հաճելի էր նրան։
    Ենթակա- խոսակցությունն
    Բաղադրյալ ստորոգյալ -հաճելի էր
  • Մարդիկ ու մեքենաները անցուդարձ էին անում։
    Ենթակա-մարդիկ ու մեքենաները
    Բաղադրյալ ստորոգյալ-անցուդարձ էին անում
  • Անտառն ավելի գեղեցիկ էր թվում։
    Ենթակա-անտառ
    Բաղադրյալ ստորոգյալ-գեղեցիկ էր թվում
  • Այժմ անձրևում է։
    Պարզ ատորոգյալ-անձրևում է
  • Վերջապես խախտվեց լռությունը։
    Ենթակա- լռություն
  • Պարզ ստորոգյալ- խախտվեց
  • Բարակ անձրևը իր միլիոնավոր մատներով թակում էր հոգնած զինվորների վերարկուները։
    Ենթակա- անձրև, զինվորների
    պարզ ստորոգյալ-թակում էր
  • Այնուհետև ամբողջ օրը բանտի բոլոր խցերից լսվում էին անեծքի դառնաշունչ խոսքեր։
    պարզ ստորոգյալ -լսվում էին
  • Բեղանին դրված թույլ ճրագը հազիվ էր լուսավորում մռայլ սենյակի ծխոտ, սև պատերը։
    ենթակա-ճրագ
    բաղադրյալ ստորոգյալ-լուսավորում
  • Ռուբենը մտքում նեղանում էր նրա այդ տարօրինակ հանգստությունից։
    ենթակա-Ռուբեն
    պարզ ստորոգյալ-նեղանում էր
  • Դա մի չոր ու ցամաք, հասակավոր կին էր՝ բարի, մշտաշարժ, խստադեմ։
    ենթակա-դա
    բաղադրյալ ստորոգյալ-կին էր

Leave a comment